Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մանվել Սարգսյան. Հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնալ

Մանվել Սարգսյան. Հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնալ
22.06.2019 | 12:18

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս փուլում կարևոր էր: Նա Tert.am-ի հետ զրույցում այդ կարևորությունը պայմանավորեց վերջին շրջանում լարվածության, սադրանքների նվազեցման անհրաժեշտությամբ: «Լարվածության ֆոնին հայկական կողմը նորից բարձրացրեց շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցը, և երբ դա արեց Ադրբեջանը, մի հայտարարություն արեց, որտեղ շատ նուրբ բան ասաց՝ կարևոր հարցերի մասին բանակցություններ չեն կարող լինել, մինչև հայկական զորքերը դուրս չգան Արցախի տարածքներից: Նրանք այդ նախապայմանն են դրել»,- ասաց նա: Ըստ Մանվել Սարգսյանի, ադրբեջանական կողմը նախապայմաններով է խոսում հայկական կողմի հետ: Նրա խոսքով՝ հակառակորդը, «կարևոր հարցեր» ասելով՝ նկատի է ունեցել նաև շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման գործընթացը: «Այս դիրքորոշումներով էլ կողմերը գնացին վաշինգտոնյան հանդիպմանը: Երբ ես դիտարկում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, նկատում եմ, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել․ այդ վեճն է: Նրանք ասել են, որ կարևոր հարցերը քննարկվել են, իսկ դա արդեն նշանակում է, որ Ադրբեջանը համաձայնել է հետ կանգնել իր նախապայմանից, եթե Հայաստանը չպնդի, որ հայտարարության մեջ ներառվի նաև այդ վստահության մեխանիզմների ներդրման հարցը»,- ասաց նա՝ նշելով, որ այլ կարևոր խնդիր հանդիպմանը չի քննարկվել:


Իսկ հայկական կողմի համար նպատակահարմար էր կրկին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հետ կանգնելը: Ըստ Մանվել Սարգսյանի՝ հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնար էլ: «Ասեր, եթե նախապայման եք դրել, մենք քննարկելու ոչինչ չունենք: Բայց քանի որ ԱՄՆ էր հրավիրել, գնացին: Հիմա արդեն կարգավորման գործընթացը բերվեց նույն վիճակին, ինչ կար»,- ասաց նա: Ըստ քաղաքագետի, կարող ենք նաև հիմա ասել, որ բանակցություններ չեն ընթանում, կողմերը միայն իրենց դիրքորոշումներն են ներկայացնում: «Ադրբեջանի հետ հիմա բանակցություններ վարելն անիմաստ էլ է: Վերջին շրջանի նրանց հայտարարություններին ծանոթ ենք, պարզ ասել են, որ հիմա պարզապես միջազգային իրադրությունը նրանց թույլ չի տալիս պատերազմ սկսել»,- ասաց նա:


Մանվել Սարգսյանի նկատառմամբ՝ հայկական կողմը Ադրբեջանին պետք է զրկի պատերազմական գործողություններ սկսելու բոլոր իրավունքներից և հնարավորություններից: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ այն կարևոր էր, եզրակացրեց, որ կարևոր քննարկումներ են եղել: «Այդ հանդիպմանն արդեն ԱՄՆ-ի տեսակետն է քննարկվել, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբինը: Իսկ ԱՄՆ-ը տարածաշրջանում խաղաղության կողմնակիցն է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ